-
24.01.2014|
00:05
Վերջերս լրատվամիջոցները տարածեցին Չինաստանին առնչվող հետաքրքրական և լուրջ հետևությունների հանգեցնող լուրեր։ Նախ, Հռոմի կաթոլիկ եկեղեցին հայտարարել է, թե պատրաստվում է սրբերի շարքին դասելու հայտնի ճիզվիտական քարոզիչ Մատթեո Ռիչչիին (նա 16-17-րդ դարերի սահմանագլխին ոչ միայն եվրոպացիների համար «հայտնաբերեց» Չինաստանը, այլև, դառնալով կայսերն առընթեր արարողությունների նախարարի ընկերը, կաթոլիկ քարոզիչների համար ևս հնարավորություն ապահովեց հարյուր տարի անարգել աշխատելու երկրի ամբողջ տարածքում)։
-
-
23.01.2014|
23:36
Իսպանիայի ազգային գրադարանում հայտնաբերվել է Լոպե դե Վեգայի չհրապարակված պիեսի պատճենը՝ գրել է El Mundo-ն: Պիեսը, որ գտել է Ալեխանդրո Գարսիա Ռեիդին ԱՄՆ-ի Սիրակուզայի համալսարանից, կոչվում է «Կանայք և ծառաներ», պատմում է Մադրիդում բնակվող երկու քույրերի, նրանց փեսացուների և ծառաների մասին:
-
23.01.2014|
23:29
Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը հնարավոր չէ, քանի դեռ գրավված են Վրաստանի տարածքի 20%-ը և Մոսկվան ճանաչում է վրացական երկու շրջանների անկախությունը՝ հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն։
-
-
23.01.2014|
23:24
Իսրայելում հնագետները հայտնաբերել են խճանկարներով զարդարված 1500-ամյա տաճար: Իսրայելի հնագիտության վարչությունը տարածքն ուսումնասիրում էր նոր շրջանում շինարարություն սկսելու համար:
-
23.01.2014|
23:21
«Այն պահից, երբ Յանուկովիչը սպանեց Սերգեյ Նիգոյանին և մեր տղաներից ևս երկուսին, ում անունները դեռ չգիտենք, նա դադարեց Ուկրաինայի նախագահը լինել եւ մարդասպան դարձավ»՝ հայտարարել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն:
-
23.01.2014|
23:15
Քաղաքային վիճակագրության տվյալներով 2012 ից Պեկինի բնակչության թիվն աճել է 455 հազարով և արդեն 21,15 միլիոն է՝ ներառյալ 8 միլիոն աշխատանքային միգրանտներին:
-
23.01.2014|
23:12
Շվեյցարական Դավոսում քննարկվում են համաշխարհային տնտեսության ամենասուր պրոբլեմները: Քառօրյա հանդիպման թեման աշխարհի վերաֆորմատավորումն է՝ հետևանքները հասարակության, քաղաքականության և բիզնեսի վրա:
-
23.01.2014|
23:11
Ադրբեջանն ու Թուրքիան ստեղծում են «օտար-յուրային» միասնական ռադարային համակարգ՝ տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Համակարգը թույլ կտա երկու երկրների հակաօդային պաշտպանության համակարգերին ինքնուրույն ճանաչել «յուրային» ինքնաթիռներն ու այլ երկրների թռչող սարքերը։